Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը երեքշաբթի հայտարարել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները տեղի կունենան այս շաբաթ՝ Ստամբուլում, և Թուրքիան ակնկալում է, որ երկխոսությունը կշարունակվի։ Թուրքական պատվիրակությունը ևս ներկայացված կլինի Ստամբուլում անցկացվելիք բանակցություններին։               
 

Գեորգի Կուտոյան. Մեկ տարում մենք անցել ենք կարճ, բայց բուռն և բազմաբնույթ իրադարձություններով լի ճանապարհ

Գեորգի Կուտոյան. Մեկ տարում մենք անցել ենք կարճ, բայց բուռն և բազմաբնույթ իրադարձություններով լի ճանապարհ
21.12.2016 | 13:34

Դեկտեմբերի 20-ին նշվում է ՀՀ ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրը: Մասնագիտական տոնի առթիվ Ազգային անվտանգության ծառայությունում հրավիրվել էր հանդիսավոր նիստ: Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվա կապակցությամբ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանն ընթերցեց նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը։ Աշխատակիցներին շնորհավորական խոսքով դիմեց ՀՀ ԱԱԾ տնօրեն Գեորգի Կուտոյանը։ Նա նշեց, որ Ազգային անվտանգության ծառայությունն իրականացնում է Հայրենիքի ազգային անվտանգության, տարածքային ամբողջականության, սահմանադրական կարգի պահպանման, ահաբեկչության, հանցավորության դեմ պայքարի առաքելությունը և այսօր, առավել քան երբևէ, այդ առաքելությունը ԱԱԾ աշխատակիցներից պահանջում է զգոնություն, հաստատակամություն և անմնացորդ նվիրում:

Առաքելության կարևորության և արդարացիության հանդեպ անբեկանելի հավատն է, որ պետք է ուղղորդի Ազգային անվտանգության ծառայության աշխատակցին իր ամենօրյա դժվարին, հաճախ հանրության համար անտեսանելի գործում, գործ, որի հաջողության գինը, որքան էլ բարձրագոչ հնչի, երբեմն սեփական կյանքը կարող է լինել:
«Շուրջ մեկ տարվա ընթացքում մենք անցել ենք հարաբերականորեն կարճ, բայց բուռն և բազմաբնույթ իրադարձություններով լի ճանապարհ՝ սկսած ապրիլյան պատերազմից, վերջացրած ՀՀ ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդի շուրջ ձևավորված իրավիճակի համեմատաբար խաղաղ հանգուցալուծումով: Կարծում եմ, որ այս ժամանակահատվածում մենք կարողացանք դիմակայել լուրջ մարտահրավերների: ՈՒստի տոնական առիթն օգտագործելով ցանկանում եմ այս անգամ արդեն հրապարակայնորեն իմ խորին շնորհակալությունը հայտնել ազգային անվտանգության մարմինների այն ծառայողներին, ովքեր բոլորիս համար դժվար և ծանր պահերին կարողացան դրսևորել իրենց լավագույն որակներն ու ապացուցել, որ այս աշխատանքը պահանջում է հատուկ խառնվածք և հաստատուն կամք»,- ասաց Գեորգի Կուտոյանը։

Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվա կապակցությամբ, Հայրենիքի անվտանգության ապահովման գործում նշանակալի ձեռքբերումների համար ՀՀ նախագահի հրամանագրերով ծառայության մի խումբ աշխատակիցներ պարգևատրվեցին Արիության և Մարտական ծառայության մեդալներով, մի քանի աշխատակիցներ արժանացան ՀՀ վարչապետի հուշամեդալի և շնորհակալագրի, գործընկեր գերատեսչությունների ղեկավարների պատվոգրերի և մեդալների: Ազգային անվտանգության ապահովման գործում ներդրումների և օպերատիվ-հետախուզական գործունեության ընթացքում դրական արդյունքների համար ՀՀ ԱԱԾ տնօրեն Գեորգի Կուտոյանի հրամաններով մի շարք աշխատակիցներ պարգևատրվեցին կրծքանշաններով, մեդալներով:

Դիտվել է՝ 1966

Մեկնաբանություններ